Երևանյան բեսթսելլեր

«Երևանյան բեսթսելեր». «Ով է ապրում տնակում». Ամենապահանջված մանկականը. մարտ, 2021

6 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Ով է ապրում տնակում». Ամենապահանջված մանկականը. մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է«Ովէապրումտնակում»հեքիաթը: Հայտնի մանկագիրՎլադիմիր Սուտեևիհեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Փոքրիկ ընթերցողներն այս գրքից կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Երկրորդ հորիզոնականում է«Շաղգամը»հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին:Աթաբեկ Խնկոյանիայս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Երրորդ տեղում է«Բոքոնիկը»գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է շատ ժողովուրդների մոտ: Ունի իր նմանակները ռուսական, ուկրաինական բանահյուսություններում, սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

«Շունն ու կատուն»գիրքը չորրորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:Հովհաննես Թումանյանիայս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Հինգերորդ հորիզոնականում էՋ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Վեցերորդ տեղում է«Գայլն ու յոթ ուլիկները»գիրքը:Գրիմ եղբայրներիայս հեքիաթը հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:

Յոթերորդ հորիզոնականում«Երեքխոզուկները»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Սթիվեն Իսերլիսի«Ինչու էր Բեթհովենը բարկանում: Նաև հետաքրքրաշարժ այլ պատմություններ Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Շումանի, Բրամսի, Ստրավինսկու մասին»գիրքը ութերորդ տեղում է: Անվանի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի պատումներում ընդգրկված են իր սիրելի վեց կոմպոզիտորները` հանճարեղ Բախը, Մոցարտը՝ իր սրընթաց, թավշյա մեղեդիներով, Բրամսը՝ իր փոթորկոտ երաժշտությամբ, «խենթ» Շումանը, արտասովոր Ստրավինսկին և, իհարկե, «խրոխտ», բայց նուրբ ներաշխարհով Բեթհովենը: Գրքում կոմպոզիտորները կենդանություն են առնում, «զրուցում» փոքրիկների հետ, որի արդյունքում երեխաների մեջ ցանկություն է առաջանում լսելու նրանց հանճարեղ ստեղծագործությունները` տրվելով դասական երաժշտության մոգականությանը։

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»իններորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

Տասներորդ հորիզոնականում էՌոբերտԼյուիսՍթիվենսոնի«Գանձերիկղզին»:Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստեք «Հիսպանյոլան» ու համարձակ նավարկեք դեպի Գանձերի կղզին…Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի՞ է վստահել անձնակազմին: Ի՞նչ է թաքցնում կղզին:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66)գրախանութներիև գրատներիցանցերը:

Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +3 «Ով է ապրում տնակում» Բուկինիստ 100
2 +3 «Շաղգամը» Բուկինիստ 85
3 -2 «Բոքոնիկը» Բուկինիստ 83
4 +4 «Շունն ու կատուն» GSM 75
5 -2

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

Զանգակ 72
6 -4 «Գայլն ու յոթ ուլիկները» Բուկինիստ 57
7 * «Երեք խոզուկները» Բուկինիստ 56
8 նոր

Սթիվեն Իսերլիս

«Ինչու էր Բեթհովենը բարկանում: Նաև հետաքրքրաշարժ այլ պատմություններ Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Շումանի, Բրամսի, Ստրավինսկու մասին»

Զանգակ 54
9 -2

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»

Զանգակ 48
10 *

Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն

«Գանձերի կղզին»

Անտարես 28
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում