Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերիներին չվերադարձնելը մարդու իրավունքների, Ժնևյան կոնվենցիայի խախտում է. ԵԽԽ պատգամավոր Ալեքսանդրա Լուի

Գերիներին չվերադարձնելը մարդու իրավունքների, Ժնևյան կոնվենցիայի խախտում է. 
ԵԽԽ պատգամավոր Ալեքսանդրա Լուի

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հարգեց պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանը հրաժարվում է կատարել այն և վերադարձնել գերիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստում նշեց պատգամավոր Ալեքսանդրա Լուին:

«Ադրբեջանը հրաժարվում է մարդասիրություն ցուցաբերել: Գերիներին չվերադարձնելը մարդու իրավունքների, Ժնևյան կոնվենցիայի խախտում է: Սա շատ կարևոր սկզբունք, է որի համաձայն չպետք է որևէ մեկին պահել ռազմական գործողություններից հետո: Ադրբեջանը հայտարարում է, թե այդ մարդիկ պատերամից հետո են գերեվարվել, թե նրանք ահաբեկիչներ են: Սակայն այդ մարդիկ  շրջափակման մեջ են եղել և գերեվարվել են: Նրանք պետք է հայրենիք վերադարձեվեն»,- ասել է Լուին:

Նրա խոսքով՝ կան կասկածներ, որ հայ գերիներն անմարդկային վերաբերմունքի են արժանացել Ադրբեջանում, դրանց մասին կան տեսանյութեր: Ըստ պատգամավորի՝ ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, թե ինչպիսի պայմաններում են նրանք պահվում, սակայն պատասխան չի ստացել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]