Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆուտբոլային նոր մրցաշար` Սուպերլիգա  

Ֆուտբոլային նոր մրցաշար` Սուպերլիգա

 

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլային եվրոպական 12 ակումբների համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սուպերլիգան իրենց կներկայացնի 20 թիմերից կազմած մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը:

Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» թիմերն են:

Սուպերլիգայի նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները: Մասնակից ակումբները նախնական կստանան 89-310 միլիոն եվրո:

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կարծիքով, Սուպերլիգան ֆուտբոլը կբարձրացնի նոր մակարդակի:

Սուպերլիգայի մրցաշարը կմեկնարկի օգոստոսին: Հնարավոր է, որ առաջիկա մրցաշարին մասնակցեն նաև «Բավարիան», «Լայպցիգը» և «Պորտուն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am