Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Բաքվի «պուրակի» վերաբերյալ նամակ է հղել Անտոնիո Գուտերեշին

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Բաքվի «պուրակի» վերաբերյալ նամակ 
է հղել Անտոնիո Գուտերեշին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Բաքվում բացված «Ռազմական ավարի պուրակի» վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը:

«Մարդկային զրկանքները և մահերը Բաքվում ամենաբարձր քաղաքական մակարդակով տոնելը՝ ազգությամբ հայերին նսեմացնող ու անմարդկային ձևով պատկերելու միջոցով, ևս մեկ անգամ ցույց է տալիս պետության կողմից հովանավորվող հակահայկական ատելության սերմանման քաղաքականությունը և բացահայտ ցեղասպան մտադրությունը»,- իր նամակում դեսպան Մարգարյանը նշել է իր նամակում:

Մհեր Մարգարյանն ընդգծել է նաև, որ ապրիլին` Հայոց ցեղասպանության հիշատակի ամսվա ընթացքում հայերի մահերն ու տառապանքները ծաղրելը զուգադիպություն չէ, այլ հիշեցում այն մասին, որ ոմանք մինչ օրս անպատիժ են մնում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր արցախյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց այգի: Այն տեղակայվել է 5 հեկտար տարածքում: Այգում ցուցադրվում են հայկական զրահամեքենաները, հայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am