Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է հաստատվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում իրականացված 82 թեստավորման արդյունքում ապրիլի 15-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝մանրամասնելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 42 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 512 քաղաքացու հետազոտություն, որից 707-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-հայտնում են Արցախի առողջապահական գերատեսչությունից՝ բնակչությանը հորդորելով հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am