Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Կա գերիների վերադարձի գրավոր պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները. ՀՀ վարչապետ

Կա գերիների վերադարձի գրավոր պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանը չի 
կատարում իր պարտավորությունները. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ կա գերիների վերադարձի գրավոր պայմանավորվածություն և այն շարունակում է մնալ ուժի մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին:

«Ադրբեջանի հետ գերիների վերադարձի գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրվել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, ՌԴ նախագահի կողմից: Այդ պայմանավորվածությունն ուժի մեջ է ամեն օր, ամեն պահի: Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, և ուրախ եմ արձանագրել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հստակ արձանագրել են գերիների և այլ պահվող անձանց վերադարձի անհրաժեշտությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Ադրբեջանի իշխանությունն այս հարցը դարձնում է քաղաքական շահարկման առարկա, այդ թվում՝ Հայաստանում ներքաղաքական ապակայունություն հրահրելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am