Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Բազամազավակ ընտանքիների համար առաջարկվում են բնակարանային աջակցության տարբերակներ

Բազամազավակ ընտանքիների համար առաջարկվում են բնակարանային աջակցության 
տարբերակներ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼիԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բազամազավակ ընտանքիների համար սահմանվելու են բնակարանային աջակցության տարբերակներ: Առաջարկությունները բխում են «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծից, սակայն առանձին միջոցառումների տեսքով են լինելու: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ներկայում քննարկում են մի քանի տարբերակներ:

«Դեռևս քննարկվում է, թե կոնկրոտ որ տարբերակները կլինեն առավել արդյունավետ: Ասեմ, որ երկու տեսակ է առանձնացվում: Մեկն այն է, որ բնակարանների գնման վկայագիր լինի կամ կառուցապատում, երկրորդն այն է, որ 8 և ավելի երեխաներ ունեցողներին կոնկրետ բնակարաններ հատկացվեն»,- ասաց Արտակ Մարկոսյանը: Քննարկումները շարունակվում են, մոտ ապագայում կոնկրետ հստակեցումներ կլինեն այդ տարբերակների հետ կապված:

Արտակ Մարկոսյանի խոսքով` կյանքը շատ դինամիկ է դարձել, և կանայք ավելի շատ են ներգրավվում աշխատանքի շուկայում: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպես իրենք պետք է համատեղեն երեխայի խնամքն ու աշխատանքը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ աշխատող կնոջ համար շատ կարևոր է, որ գործի վերադառնալու պարագայում երեխայի խնամքի խնդիրը լուծվի: Դրա համար առաջարկվում է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում, եթե կարիքը լինի, երեխաները մնան մինչև ժամը 19:00-ն: Այդտեղ կարող է կիրառվել նաև համավճարի սկզբունքը:

«Խելամիտ չափով վարձավճար սահմանելու դեպքում, կարծում եմ, աշխատող ծնողների համար ձեռնտու կլինի: Հանգիստ կկարողանա երեխային թողնել մինչև ժամը յոթը»,- ասաց նա:

Այս ուղղությամբ իրականացվող ծրագրերից է «Դայակ` պետության աջակցությամբ» ծրագիրը, որին կարող են դիմել միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։ Այս տարվա ընթացքում 175 քաղաքացի արդեն հնարավորություն է ստացել վերադառնալ աշխատանքի՝ պետության հաշվին կազմակերպելով երեխայի խնամքը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ