Քաղաքականություն

Հայաստանը նախատեսում է պետական սահմանների պահպանությունն ամբողջովին թողնել սահմանապահներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը նախատեսում է պետական սահմանների պահպանությունն ամբողջովին թողնել սահմանապահներին

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ռազմավարական հեռանկարում նախատեսում է պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում է Զինված ուժերը, դնել սահմանապահների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում են ՀՀ Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն մարտունակության բարձրացման հարցերով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել Պաշտպանության բանակը՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում