Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Հարձակում Հայաստանի վրա, նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա. Փաշինյան

Հարձակում Հայաստանի վրա, նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ հայ-ռուսական ռազմական պայմանագրերի տրամաբանությամբ՝ հարձակումը Հայաստանի վրա, նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում ապրիլի 14-ի իր ելույթում:

«Պետք է արձանագրենք, որ ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, որն ամրապնդված է մի քանի տասնյակ ռազմական, ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով: Այս առումով Հայաստանի անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը: Այս երկու համակարգերը ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ, հարձակումը ՀՀ-ի վրա, նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա և երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերներին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս պահին քննարկվում է ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազային հնարավորությունները հարստացնելու հարցը, ինչպես նաև կան քննարկումներ Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am