Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Խդր Հաջոյանը հետմահու պարգևատրեց պատերազմում անմահացած եզդի զինծառայողների և կամավորականների

Խդր Հաջոյանը հետմահու պարգևատրեց պատերազմում անմահացած եզդի 
զինծառայողների և կամավորականների

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի 44-օրյա պատերազմում ակտիվ մասնակցության և հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար հետմահու պարգևատրվել են պատերազմում անմահացած եզդի զինծառայողներ և կամավորականներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պարգևներն ապրիլի 12-ին ծնողներին և հարազատներին հանձնեցին Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը և  «Չղջիկներ» Արցախի ազատամարտի վետերանների միավորման նախագահ Նվեր Գալստյանը:

Խդր Հաջոյանի խոսքով՝ եզդիները ղարաբաղյան պատերազմում հերոսաբար մասնակցել են ծանր մարտերի և դժվար պահերին միշտ եղել են հայ ժողովրդի կողքին: Նա ընդգծեց` արցախյան պատերազմում եզդիների հերոսությունն անգնահատելի է:

«Չղջիկներ» Արցախի ազատամարտի վետերանների միավորման նախագահ Նվեր Գալստյանը խորհրդանշական համարեց, որ պետության համար այս ծանր օրերին անգամ ոչ ոք չի մոռացվում, և որոշել են պարգևատրել բոլոր այն տղաներին, որոնք ընկան Արցախի 44-օրյա պատերազմում և իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի:

«Ինձ համար շատ մեծ ցավ է տղաներին հետմահու պարգևներ տալը և շատ կուզենայի, որ բոլոր այդ տղաները կենդանի լինեին և անձամբ ստանային իրենց պարգևները»,- ասաց Գալստյանը:

Ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր ծնողներին` հերոս որդիներ լույս աշխարհ բերելու, հերոս ամուսիններ ունենալու համար: «Ձեր տղաները հերոս են, ձեր տղաները կանգնել են մեր երկրի սահմանին, դա երբեք չի մոռացվի»,- շեշտեց Գրիգորյանը:

Միջոցառման ընթացքում նաև պարգևատրվեցին Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած եզդի զինվորականները և կամավորականները:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am