Հայաստանում գրանցվել է թափուր աշխատատեղերի վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշը. էկոնոմիկայի նախարարություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա ապրիլի դրությամբ Հայաստանում գրանցվել է 1542 թափոււր աշխատատեղ, ինչը վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշն է, որը վկայում է տնտեսական ակտիվության և բիզնեսի լավատեսության աստիճանական վերականգնման մասին։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է աշխատանքի շուկայի վերաբերյալ համապարփակ և համակողմանի վերլուծություններ և հետազոտություններ` որպես տեղեկատվության աղբյուր օգտագործելով համապատասխան կայքէջերում հրապարակվող աշխատանքի շուկայի վերաբերյալ առցանց հայտարարությունների տվյալները։