Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գերիների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզի ճանապարհները

Գերիների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզի ճանապարհները

ԳՅՈՒՄՐԻ, 9 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գերեվարված շիրակցի զինծառայողների ծնողներն ու հարազատները շարունակում են փակ պահել Գյումրի-Երևան մայրուղին: Այս պահին փակ է մայրուղու  Հոռոմի խաչմերուկի հատվածը, Ազատանի մուտքը, Գյումրի-Վանաձոր միջպետական, ինչպես նաև Աշոցքից Գյումրի մտնող ճանապարհները: Առավոտից փակ է նաև գնացքների ճանապարհը՝ Իսահակյան և Բայանդուր գյուղերի հատվածում:

Ավելի վաղ գերիներից մեկի հարազատը նշել էր որ ճանապարհը կբացեն միայն իրենց հարազատների վերադարձի մասին ստույգ ու սպառիչ տեղեկություն ստանալուց հետո:

Հիշեցնենք՝ որ ճանապարհները փակել են 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները:

Իրավիճակը սրվեց երեկվանից, երբ «Էրեբունի» օդանավակայանում գերիների խմբին սպասող ծնողներին հայտնեցին, որ Բաքվից դատարկ ինքնաթիռ է ժամանել:  

Արմենուհի Մխոյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am