Հասարակական

Պատվաստանյութերի նկատմամբ հետաքրքրությունը բնակչության մեջ բավական մեծ է. նախարար

2 րոպեի ընթերցում

Պատվաստանյութերի նկատմամբ հետաքրքրությունը բնակչության մեջ բավական մեծ է. նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիշերը Հայաստանը ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ՝ 7500 հոգու համար: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ինչպես AstraZeneca-ի պատվաստանյութը, այն ևս կիրառվելու է ռիսկի խմբերի պատվաստման համար:

«Նախապատվությունը տրվելու է կովիդ-կենտրոնների բուժաշխատողներին, քրոնիկ հիվանդություններով պացիենտներին և 65-ից բարձր մարդկանց:Երևանի ու մարզային ամբուլատորիաների տնօրենների հետ զրույցները ցույց են տվել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նկատմամբ հետաքրքրությունը բնակչության մեջ բավական մեծ է»,- ասաց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ չնայած այն փաստին, որ բոլոր պատվաստանյութերն այսօր փոքր խմբաքանակներով են վաճառվում երկրներին և դրանք շատ բարդ է ձեռք բերել, պետությունն ամեն ինչ անում է, որ մարդկանց այլ խմբեր ևս կարողանան ներառվել պատվաստման գործընթացում: «Սակայն այս պահի դրությամբ նույնիսկ զարգացած երկրներում պատվաստում են առաջին հերթին ռիսկի խմբերի ներկայացուցիչներին»,- նկատեց նախարարը:

Պատվաստանյութի հետ կապված հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է նաև ապրիլի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում