Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի կանխարգելման շրջանակներում ծախսերի հաշվետվություն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացված ծախսերի մասովտրամադրել է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, ներկայացված աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
1 | Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր | 2.058.260.049 |
2 | Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) | 838.064.534 |
3 | Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում | 22.950.359 |
4 | Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն | 13.176.250 |
5 | Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն | 785.440.261 |
6 | Բժշկական սարքավորումներով հագեցվածություն | 44.900.114 |
7 | Բժշկական կենտրոնների վերանորոգում | 42.343.206 |
8 | Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ | 63.373.507 |
Հանրագումար | 3.868.508.280 |