Հասարակական

Պատմության հետագծով  

2 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1973 թ. ապրիլի 8-ին մահացել է Պաբլո Պիկասոն՝ իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ (ծնվ.՝ 1881 թ.):

-1980 թ. ապրիլի 8-ին հայտնաբերվել է Սատուրնի արբանյակ Տելեստոն:

-1986 թ. ապրիլի 8-ին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովն առաջին անգամ օգտագործեց վերակառուցում (ռուսերեն՝ պերեստրոյկա) տերմինը:

-1336 թ. ապրիլի 8-ին ծնվել է Լենկթեմուրը, հայտնի է նաեւ որպես Ամիր Թեմուր եւ Թամերլան՝ մոնղոլ նվաճող։ Որպես Թեմուրյանների կայսրության հիմնադիր Պարսկաստանում եւ Կենտրոնական Ասիայում՝ նա դարձել է Թեմուրյանների դինաստիայի հիմնադիրը։ Ըստ Ջոն Ջոզեֆ Սանդերսի՝ Լենկթեմուրը ոչ թե տափաստանային քոչվոր էր, այլ «իսլամականացված եւ իրանականացված հասարակության արդյունք»:

-1692 թ. ապրիլի 8-ին ծնվել է Ջուզեպպե Տարտինին՝ իտալացի ջութակահար (մահ.՝ 1770 թ.):

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Ըստ չինական եւ ճապոնական գաղափարագրերի՝ Ճապոնիա անունը նշանակում է «արեւի ծագում» կամ «ծագող արեւի երկիր»:

-Ճապոնիայում գնդապետ Սանդերը սուրբծննդյան գլխավոր խորհրդանիշներից է, ինչպես «Կոկա-կոլան»՝ ԱՄՆ-ում: Սուրբ ծննդյան նախօրեին ճապոնացիներն ընտանիքներով գնում են KFC եւ մեծ հաճույքով վայելում հավի խրթխրթան ու հյութալի թեւիկներ: Իհարկե, Սուրբ ծննդի տոնախմբությունն այնտեղ ձեւական բնույթ է կրում, քանի որ ճապոնացիների մեծ մասը բուդդիստներ եւ սինտոիստներ են:

-Ձնեմարդ կերտում են ճիշտ 2 գնդից, այլ ոչ 3-ից, ինչպես ընդունված է ողջ աշխարհում:

-Ճապոնիայում ձուկն ու միսը շատ էժան են, սակայն մրգերը՝ չափազանց թանկ: Մեկ խնձորն արժե 2, իսկ բանանի կապոցը՝ 5 դոլար: Ամենաթանկը սեխի գինն է՝ 200 դոլար:

-Ճապոնիայում է գտնվում աշխարհի ամենալավ «լունապարկը» (Disney Sea), այնտեղ են 4 ամենաբարձր ամերիկյան կարուսելները։

-Ճապոնիան վերջին երկիրն է, որն ամբողջապես կայսերական է։

Մ. Ա.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում