Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները

Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն 
ապրանքաշրջանառության ծավալները

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վստահեցրել է, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով նվազած ապրանքաշրջանառության ծավալները կվերականգնվեն:

«Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն վերականգնել այդ ծավալը, այլև առաջ շարժվել: Տեսնում եմ, որ միջգերատեսչական հանձնաժողովը երկու կողմից ակտիվ աշխատում է: Դուք ակտիվ աջակցում եք այդ հանձնաժողովի գործունեությանը, և ՌԴ փոխվարչապետը պարբերաբար լինում է Երևանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաև անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի բացման հետ կապված հարցերին, որի արդյունքում, ըստ Պուտինի, Հայաստանը կստանա նոր հնարավորություն երկրի զարգացման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Մոսկվա հրավերի համար և ընդգծել, որ այսպիսի կապերը շատ կարևոր են օրակարգային հարցեր քննարկելու համար:

 «Մենք արդեն պայմանավորվել ենք, որ այսօր կլինի հագեցած օրակարգ, այդ թվում՝ ռազմավարական բնույթի հարցերի քննարկում: Իհարկե, ուզում եմ նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարևորագույն գործոն է դարձել տարածաշրջանում կայունության և անվտանգության համար»,- ասել է Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am