Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մայրության և գեղեկցության տոնին ՈւԱԿ-ում բացվեց արդիականացված ռադիոգինեկոլոգիական բաժանմունք

Մայրության և գեղեկցության տոնին ՈւԱԿ-ում բացվեց արդիականացված 
ռադիոգինեկոլոգիական բաժանմունք

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրության ու գեղեցկության օրը՝ ապրիլի 7-ին իր դռները բացեց ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամբողջապես նորացված Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բաժանմունքը միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է բրախիթերապևտիկ բուժում, որը ցուցված է օնկոգինեկոլոգիական հիվանդությունների ժամանակ։

«Բաժանմունքը հիմնադրվել է 1981 թվականին: Բրախիթերապևտիկ բուժման կարիք է ունենում օնկոգինեկոլոգիական հիվանդություններով կանանց մոտ 80-85 տոկոսը։ Բուժումը երկարատև է, երբեմն՝ ծանր, և այդ հանգամանքը հաշվի առնելով, ձգտել ենք կանանց համար ստեղծել առավել հարմարավետ պայմաններ և հաճելի միջավայր: Այստեղ մեր պացիենտները նաև հետվիրահատական բուժում են ստանում, որտեղ նույնպես ընդգրկված է բրախիթերապիան: Բաժանմունքը ՄԱԳԱՏԷ-ի օժանդակությամբ համալրվել է գերժամանակակից BEBIG SAGINOVA 3D բրախիթերապևտիկ սարքով, որը հնարավորություն կտա էլ ավելի բարձրացնել բուժման արդյունավետությունը»,- նշեց բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Էվելինա Բախշինյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում ռադիոգինեկոլոգիական բաժանմունք է դիմում տարեկան մոտ 300 կին, և նրանք բավականին շուտ բուժում են ստանում ու վերադառնում իրենց ընտանիք: Բուժումը, հետազոտությունները՝ քիմիաթերապիան, անալիզները իրականացվում են անվճար, պետպատվերի շրջանակներում:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետք է այնպես անել, որպեսզի կանայք նման բուժման կարիք չունենան, սակայն լինելու դեպքում էլ լավագույն բուժումը ստանան՝ առկա նորագույն սարքավորումներով:

Նույն օրը բացեց ևս երկու վերանորոգված բաժանմունք՝ Մամոլոգիական և Ոսկրային ուռուցքաբանության։

Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքը ապրիլի 7-ին ստացավ իր հիմնադրի՝ Սերգեյ Սեինյանի անունը։ Բաժանմունք մտնելիս, միջանցքի պատին անմիջապես երևում է մի որմնանկար, որի վրա պատկերված են Սերգեյ Սեինյանը, նրա որդին, բաժանմունքի վարիչ՝ Ալեքսանդր Սեինյանը և նրա մյուս աշակերտները։

«Այս բաժանմունքը գործում է 1998 թվականից, այսօր սակայն այն համալրվել է վերջին սերնդի Stryker ընկերության արթրոսկոպիկ սարքով: Մեր բաժանմունքի բժիշկները տիրապետում են ոսկրային ուռուցքաբանության բոլոր վիրահատական ծավալներին։ Այստեղ իրականացվում են ոսկրային և փափուկ հյուսվածքների ուռուցքների բուժում, հաշմող վիրահատություններ և բոլոր հոդերի էնդոպրոթեզավորում: Բաժանմունքում տարեկան բուժում է ստանում 230-250 հիվանդ: Նրանցից ամբողջությամբ բուժվում է մոտ 80 տոկոսը»,- նշեց Ալեքսանդր Սեիյանը:

ՈւԱԿ-ի մամոլոգիական բաժանմունքն էլ եղել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման առաջին մասնագիտացված բաժանմունքը Հայաստանում։ Այստեղ բուժվող կրծքագեղձի քաղցկեղով կանանց 5 տարվա ապրելիության ցուցանիշը բարձր է Հայաստանի միջին ցուցանիշից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am