1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՄ-ն և ԱՀԿ-ն Հայաստանին 100 նոր թթվածնի խտացուցիչ են նվիրաբերել

ԵՄ-ն և ԱՀԿ-ն Հայաստանին 100 նոր թթվածնի խտացուցիչ են նվիրաբերել

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունն ու Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը, ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի դեմ պայքարի շրջանակներում, շարունակելով աջակցություն տրամադրել Առողջապահության նախարարությանը, հավելյալ 100 թթվածնի խտացուցիչ տրամադրեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աարքավորումների միջոցով COVID-19-ով հոսպիտալացված հիվանդները կապահովվեն թթվածնով, ինչը կարևոր է թթվածնի ցածր մակարդակ ունեցող բուժառուների բուժման համար։

«Կրկին այստեղ ենք հերթական բեռն ընդունելու նպատակով: Թթվածնի խտացուցիչները կթեթևացնեն COVID-19-ով բուժառուների վիճակը և կօգնեն բուժման գործընթացում: Շնորհակալ ենք մեր գործընկերներին մշտական աջակցության համար, հատկապես  կորոնավիրուսային հիվանդության համաճարակի դեմ պայքարում»,- ասաց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ իրենք Հայաստանի կողքին են COVID-19 համավարակի բռնկման հենց առաջին օրերից՝ տրամադրելով աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ։

«Այս դժվարին ժամանակաշրջանում տրամադրել ենք աջակցություն տնտեսական աճի ուղղությամբ, աջակցել հիվանդանոցներին՝ ապահովելով եվրոպացի մասնագետների այցեր, օգնել հեռավար կրթության հասանելիության ապահովման հարցում, և ամենակարևորը՝  համավարակի ընթացքում աջակցել ենք Հայաստանին փրկելու մարդկանց կյանքեր։  Կարծում եմ, որ թթվածնի խտացուցիչների տրամադրումը կօգնի մեղմել համավարակի ընթացքում առաջացած սթրեսը և ճնշվածությունը հիվանդանոցներում, բժիշկների և բուժքույրերի շրջանում: Այդ ամենը նպաստում է կյանքեր փրկելու և ՀՀ քաղաքացիների առողջության պահպանմանն ուղղված նրանց գործին: Միասնաբար, հուսանք, շուտով կտեսնենք այս համավարակի վերջնական նահանջը Հայաստանում»,- շեշտեց Վիկտորինը:

COVID-19-ի համավարակի տարբեր փուլերում, հաշվի առնելով երկրի կարիքները, տրամադրվել է 50 հազարից ավելի անհատական պաշտպանիչ միջոց, 20 էլեկտրասրտագրության սարք և 11 բուժառուի մոնիտոր։ Թեստավորման ծավալները մեծացնելու նպատակով տրամադրվել է 20 հազար բարձրորակ ՊՇՌ թեստ։ Առաջիկա ամիսներին Հայաստան կառաքվի 22 արհեստական շնչառության սարք և 7 ֆլյուրոսկոպիայի ստացիոնար սարքավորում։

«COVID-19 համավարակի արձագանքման շրջանակում կարևոր է աջակցել երկրին ոչ միայն հրատապ խնդիրների լուծման հարցում և արագ արձագանքել առողջապահական համակարգի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին, այլև ուժեղացնել COVID-19-ով հիվանդներ սպասարկող բժշկական հաստատությունների կարողությունները և աջակցել բուժանձնակազմին, ովքեր խիզախորեն պայքարում են վիրուսի դեմ»,- ասաց ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը։

Ծրագրի շրջանակում մշակվել և առողջապահության նախարարության կողմից հաստատվել են 7 վարակիչ հիվանդության, այդ թվում COVID-19-ի, բուժմանն ու կառավարմանն ուղղված ուղեցույցներ։ Դրանք վերապատրաստման դասընթացների միջոցով ներկայացվել են առողջության առաջնային պահպանման օղակի 1 600 բժշկի` թերապևտների, ընտանեկան բժիշկների և մանկաբույժների։ Ուղեցույցների հիման վրա մշակված ալգոռիթմային քարտերը շուտով կտրամադրվեն բոլոր բուժհաստատություններին։

ԵՄ-ն և ԱՀԿ-ն աջակցում են Հայաստանին հաղթահարելու կորոնավիրուսային հիվանդության հետևանքով ստեղծված ճգնաժամը՝ տրամադրելով ինչպես սարքավորումներ, այնպես էլ տեխնիկական աջակցություն։ 2020 թվականին  տրամադրվել է ևս 100 թթվածնի խտացուցիչ, որոնք բաշխվել են COVID-19 սպասարկող հիվանդանոցներին՝ օգնելով փրկել հարյուրավոր հիվանդների կյանքեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]