Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Որոշ հարցերում ունենք ձախողումներ. Բադասյանը դատաիրավական ոլորտի բարեփոխումների մասին

Որոշ հարցերում ունենք ձախողումներ. Բադասյանը դատաիրավական ոլորտի 
բարեփոխումների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ դատաիրակավական ոլորտում բարեփոխումների իրականացման գործում կան որոշակի ձախողումներ, սակայն Հայաստանում անկախ դատական իշխանություն, բարեվարք և պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական համակարգ ստեղծելու պայքարը չի ավարտվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բադասյանն այս մասին ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով դատաիրավական ոլորտի խնդիրներին և այդ համատեքստում «Մարտի 1»-ի գործով դատավարության շուրջ ստեղծված իրավիճակին:

«Անձնապես իմ պայքարը չի ավարտվել, ինչ կարգավիճակով էլ դա կլինի»,- ասաց Բադասյանը:

Նրա խոսքով` քաղաքական նպատակը եղել է թե 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած ցավալի իրադարձությունների բացահայտումը, թե դատաիրավական բարեփոխումները` անկախ դատական համակարգի ստեղծումը, թե հակակոռուպցիոն բարեփոխումները` զրո հանդորժողականությունը կոռուպցիայի նկատմամբ:

 «Կարծում եմ, առնվազն հանրային ընկալում կա, որ այս ոլորտներում դանդաղկոտություն ենք ցուցաբերել, որոշ գործողություններ չենք արել: Չէի ուզի անդրադառնալ դրան, որովհետև բացարձակ կարևոր չէ, թե ինչ փաստարկներ կբերվեն: Ակնհայտ է, որ այս ոլորտում ունենք հաջողություններ, որոնք ինստուցիոնալ մակարդակում են և երևացող չեն հանրության համար, և կա դժոհություն այս առումով: Կարծում եմ, ամեն կոնկրետ գործընթացի մասով կա կոնկրետ պատասխանատու, և չի կարելի բոլոր հարցերի պատասխանները ակնկալել քաղաքական իշխանությունից, բայց, կարծում եմ, հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել և պետք է ընդունել, որ որոշ հարցերում ունենք ձախողումներ»,- ասաց Բադասյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ ինքը պատասխանտու է դատաիրավական ոլորտի բարեփոխումների մասով, և քննադատության թիրախը այն է, որ դատավորների վեթինգը չի իրականացվել:  Նախարարն ընդգծեց, որ պատրաստ է քաղաքական պատասխանատվություն կրել այդ հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]