Հասարակական

COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում 72-ամյա պացիենտը պատուհանից ցած է նետվել

1 րոպեի ընթերցում

COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում 72-ամյա պացիենտը պատուհանից ցած է նետվել

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած :Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին:

Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում