Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 7-ին նշվում է Մայրերի օրը:

-Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցու կողմից նշվում է Ավետման տոնը: Այդ օրը Գաբրիել հրեշտակը Մարիամ Աստվածածնին ավետում է Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին:

-1864 թ. ապրիլի 7-ին Շուշիում հիմնվեց Մարիամյան օրիորդաց դպրոցը, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։

-1927 թ. ապրիլի 7-ին ամերիկացի գիտնական Հերբերտ Այվսն իրականացրեց աշխարհում առաջին հեռուստահեռարձակումը մեծ տարածության վրա (Նյու Ջերսիից Նյու Յորք)՝ հաղորդելով ԱՄՆ-ի այն ժամանակվա առեւտրի նախարար Հերբերտ Հուվերի պատկերը, ով հետագայում դարձավ ԱՄՆ-ի նախագահ։

-1954 թ. ապրիլի 7-ին ծնվել է Ջեքի Չանը՝ հոնկոնգյան եւ ամերիկյան դերասան, կասկադյոր, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, մարտական տեսարանների եւ հնարքների բեմադրող, երգիչ։ Բրիտանական կայսրության շքանշանակիր է:

-1969 թ. ապրիլի 7-ը համարվում է ինտերնետի ստեղծման խորհրդանշական օր։

-1902 թ. ապրիլի 7-ին ծնվել է Արա Սարգսյանը՝ հայ խորհրդային քանդակագործ, Երեւանի նկարիչների միության հիմնադիր (1932) եւ առաջին նախագահ, Հայաստանում առաջին՝ Երեւանի գեղարվեստի ինստիտուտի հիմնադիր, այդ ինստիտուտի առաջին ռեկտոր, պրոֆեսոր (1947)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1959), ԽՍՀՄ գեղարվեստական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ, մանկավարժ, ազգային-հասարակական գործիչ, «Նեմեսիս» ծրագրի մասնակից։ Խորհրդային Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիրն է։

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ         

-«Fanta»-ն ստեղծվել է Գերմանիայում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, քանի որ, իրավիճակի հետ կապված, «Coca Cola»-ի ներմուծման դժվարություններ էին առաջացել։

-Երկրի բանտերից փախչող մարդու պատժի չեն ենթարկում, քանի որ այն համարվում է մարդու ազատություն։

-Համբուրգեր անվանումն առաջացել է Գերմանիայի Համբուրգ քաղաքի անունից։

-Գերմանիայում ամեն ինչի նորոգումն այնքան թանկ է, որ ավելի լավ է՝ նորը գնես։

-Այս երկրում ապտակելու համար տուգանքը 500 եվրո է։

-Գերմանիայում վիրավորական խոսքերի, հայհոյանքների, վատ ժեստերի պատճառով հնարավոր է զրկվել ազատությունից կամ պարզապես տուգանվել։

-Գերմանիայի տպագրատներում տպագրվում է աշխարհի թղթադրամների 90 տոկոսը, ինչպիսիք են ամերիկյան դոլարը, ռուսական ռուբլին։

-Գերմանիայում, ըստ օրենքի, չի թույլատրվում ֆաշիստական կերպով ձեռքով բարեւել եւ խորհրդանշանը նկարել։

-Այստեղ հանցագործությունների 80 տոկոսը կատարվում է օտարերկրացիների կողմից։

                                                                                                                       Մ. Ա.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]