Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետը վստահեցրել է, որ ժողովուրդն իր ազատ կամարտահայտությամբ կձևավորի լեգիտիմ իշխանություն

Վարչապետը վստահեցրել է, որ ժողովուրդն իր ազատ կամարտահայտությամբ 
կձևավորի լեգիտիմ իշխանություն

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են այնպես, որ դրանք վիճարկելու առիթ չլինի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց կտան, թե ով է վայելում քաղաքացիների վստահությունը:

«Քարոզարշավը ու ընտրությունները ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը: Մենք մշտապես կապի մեջ ենք մեր ժողովրդի հետ եւ լիովին հասկանում ենք նրա խնդիրները, կարիքները եւ ցանկությունները», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ հանրությանը կներկայացնեն այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանը և բարեկեցության ապահովմանը:

«Համոզված եմ, որ մեր հասարակությունը կկարողանա ձևավորել լեգիտիմ իշխանություն, իսկ մենք քաղաքացիների հետ շփումներում կներկայացնենք մեր ծրագրերն ու նպատակները առաջիկա տարիների համար»,- նշել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով ՝ 2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրությունները, երբ նա դարձավ վարչապետ, եզակի էին նրանով, որ 1996 թվականից ի վեր առաջին անգամ ընտրությունների արդյունքները չէին վիճարկվել Սահմանադրական դատարանում:

«Մեզ հաջողվել է ապահովել լիովին թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ, որոնց արդյունքներն ընդունվել են բոլորի կողմից: Դրանք նաև բարձր գնահատական են ստացել միջազգային դիտորդական կառույցների կողմից:  Համոզված եմ, որ առաջիկա ընտրությունները ևս կանցնեն բարձր մակարդակով։ Վստահ եմ, որ այս անգամ էլ մեր ժողովուրդն իր ազատ կամարտահայտությամբ կձևավորի լեգիտիմ իշխանություն: Մենք կարող ենք ապահովել ընտրությունների այնպիսի անցկացումը, որ դրանք վիճարկելու առիթ չլինի», - եզրափակել է Փաշինյանը:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]