Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Պարզվում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառները

Պարզվում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառները

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«2021թ. ապրիլի 6-ին՝ ժամը 03:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել:

Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատի 16 մարտական հաշվարկ:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում վերցվել են «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում պարզվել է, որ հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, այրվել են առևտրի կենտրոնի շուրջ 2000քմ տարածքի վրա գտնվող տարբեր տեսակի մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող մոտ 20 տնտեսվարողների խանութներում եղած տարբեր տեսակի ապրանքներ:

Առաջ են քաշվել հնարավոր աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ գործողություններ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am