Քաղաքականություն

Պեսկովը հաստատել է Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցի մասին տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

Պեսկովը հաստատել է Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցի մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին,թե արդյոք կարող է հաստատել կամ հերքել տեղեկությունը, որ Քոչարյանը Պուտինի հետ խոսել է Մոսկվա կատարած այցի ժամանակ, որտեղ եկել էր մասնակցելու «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստին:

«Ես կարող եմ հաստատել, նրանք իսկապես հեռախոսազրույց են ունեցել: Դուք գիտեք, որ նրանք վաղեմի լավ հարաբերություններ ունեն, որը շարունակվում է, նրանք բավականին հաճախ են շփվում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Պեսկովը:

Քոչարյանը «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում