Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ և ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունները կախված չեն ընտրությունների արդյունքից. ՀՀ վարչապետ

ՀՀ և ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունները կախված չեն ընտրությունների 
արդյունքից. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները կախված չեն կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները բավականին հարուստ են և ծավալուն:  Դրանք հիմնված են մեր ժողովուրդների պատմական մտերմության վրա:  Այդ հարաբերությունների բնույթը կախված չէ ապագա արտահերթ ընտրությունների արդյունքից»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]