Պատմության հետագծով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1869 թ. ապրիլի 6-ին ծնվել է Լեւոն Շանթը՝ հայ գրող, անվանի դրամատուրգ, մանկավարժ, պետական եւ հասարակական գործիչ։
-1890 թ. ապրիլի 6-ին ծնվել է Ստեփան Քեչեկյանը՝ հայ խորհրդային իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ:
-1483 թ. ապրիլի 6-ին մահացել է Ռաֆայել Սանտին՝ Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ (ծնվ.՝ 1483 թ.)։
-1748 թ. ապրիլի 6-ին սկսվեցին Պոմպեյի պեղումները։
-1896 թ. ապրիլի 6-ին Աթենքում սկսվեցին առաջին ժամանակակից օլիմպիական խաղերը, որոնք տեւեցին մինչեւ ապրիլի 15-ը։
-1899 թ. ապրիլի 6-ին Մոսկվայում երթուղի դուրս եկավ առաջին տրոլեյբուսը։
-1909 թ. ապրիլի 6-ին Ռոբերտ Պիրին առաջին անգամ հասավ Հյուսիսային բեւեռ։
-1917 թ. ապրիլի 6-ին ԱՄՆ-ը մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։
-1921 թ. ապրիլի 6-ին մահացել է Վարդգես Սուրենյանցը՝ հայ նշանավոր նկարիչ (ծնվ.՝ 1860 թ.)։
Հիշարժան փաստեր եւ պատմություններ
-Իսպանական դրոշը խորհրդանշում է կորիդան (ցլամարտ)։ Դեղին գույնը ավազն է, իսկ կարմիրը՝ արյունը, որը թափվել է նրա վրա։ Իմիջիայլոց, ցլերը գույները չեն տարբերում եւ կարմիր գույնը նրանց ընդհանրապես չի նյարդայնացնում։
-Իսպանիայի բնակչությունը հասնում է 46 միլիոնի։ Բնակչության 95 տոկոսը կաթոլիկներ են։
-Ամենատարածված սպորտաձեւը ֆուտբոլն է։ 2010 թ. Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն։
-Իսպանիան գինու արտադրությամբ աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը։ Գինի են պատրաստում երկրի բոլոր շրջաններում։ Առաջին երկու տեղերը զբաղեցնում են Ֆրանսիան եւ Իտալիան։
-Զարմանալի է, սակայն Իսպանիայի շրջաններից յուրաքանչյուրը խոհանոցով, սովորություններով եւ լեզվով խիստ տարբերվում են իրարից։
-Իսպանիայում ընթրիքի համար նորմալ ժամ է համարվում երեկոյան ժամը 9-10-ը։
-Իսպանիան Եվրոպայի ամենալեռնային երկիրն է, իսկ նրա մայրաքաղաք Մադրիդը Եվրոպայում ամենաբարձր մայրաքաղաքն է:
-Իսպանացիները շատ էմոցիոնալ ազգ են, այս պատճառով շփման ժամանակ նրանք շատ մոտ են կանգնում եւ շատ հաճախ բռնում են ձեռքից։
-Հայտնի իսպանական պարային ժանր է ֆլամենկոն: Այն բնորոշվում է արագ շարժումներով եւ խճճված քայլերով: Բազմաթիվ զբոսաշրջիկների կարծիքով` ֆլամենկո պարը Իսպանիայի ոգին է:
-Իսպանացիներն ավանդաբար ունեն երկու ազգանուն: Մեկ ազգանունը վերցված է մորից, իսկ երկրորդը ՝ հորից:
-Իսպանիան շատ արեւային երկիր է։ Տարեկան միջինում 280 օր արեւային է լինում։
Մ. Ա.