Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շարունակվում է Հայաստանի քոլեջներում դուալ կրթական համակարգի պիլոտավորումը

Շարունակվում է Հայաստանի քոլեջներում դուալ կրթական համակարգի պիլոտավորումը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական քոլեջի և գինեգործական ընկերությունների միջև ստորագրվել են հուշագրեր, որոնց համաձայն՝ Հայաստանի քոլեջներում կշարունակվի դուալ կրթական համակագի պիլոտավորումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հուշագրերի շրջանակում քոլեջի ուսանողները տեսական ուսուցմանը զուգահեռ գործնական հմտություններ ձեռք կբերեն «Արմենիա Վայն» գործարան ՍՊ, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ, «Վիննովեյշն» ՍՊ, «Տիեռաս դե Արմենիա» ՓԲ, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲ, «Վայնվորքս» ՓԲ, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու Կոմբինատ» ԲԲ ընկերություններում՝ ըստ մշակված և պիլոտավորվող դուալ ուսուցման մեթոդաբանության:

Փոխըմբռնման հուշագրերը միտված են նպաստելու կրթական ու մասնավոր հատվածների կայուն համագործակցությանը գինեգործության ոլորտում: Դրանք սահմանում են երկկողմ գործողությունների իրականացման գործընթացը՝ նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով պատրաստելու ոլորտի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան միջին օղակի մասնագետներին:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը,  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, GIZ-ի կողմից իրականացվող Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը, ՀՀ ԿԳՄՍՆ ՄԿՈՒ վարչության քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմինե Պողոսյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԳՄՀԸ-ի համագործակցության շրջանակում Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում 2017թ-ից ի վեր պիլոտավորվում է գերմանական դուալ համակարգը, որի կենտրոնում գտնվում է աշխատանքի վրա հիմնված գործընթացի հայեցակարգը:

ՄՀԶ ՄԿՈՒ ծրագիրը, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ, գործում է Հարավային Կովկասի երեք երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան:

Հայաստանում ծրագիրը, իր գործընկեր նախարարությունների հետ համատեղ, օժանդակում է զբոսաշրջության, գինու, ՏՏ/ճարտարագիտության ոլորտներին, ինչպես նաև Հայաստանի ՄԿՈՒ հիմնարկներում դուալ ՄԿՈւ համակարգի ներդրմանը` հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային զարգացմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]