Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվրասիական լիգայի մասնակցությունը մեծ փորձ էր. Ջերարդ Հադիդյան

Եվրասիական լիգայի մասնակցությունը մեծ փորձ էր. Ջերարդ Հադիդյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան «Ալ-Ռիադի»-ի հայազգի բասկետբոլիստ Ջերարդ Հադիդյանը Երևանում կայացած Եվրասիական լիգայի մասնակցությունը և հաղթանակը կարևոր փորձ է համարում:

«Եվրասիական լիգայի մասնակցությունը մեծ փորձ էր: Հայկական ակումբների դեմ մրցախաղերում լուրջ մրցակցություն էր ծավալվել: Ուրախ եմ, որ «Ալ-Ռիադի»-ին հաջողվեց հաղթել Եվրասիական լիգայում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հադիդյանը: Վերջինիս շեշտեց, որ եզրափակիչն իսկապես բարդ ստացվեց և հաղթանակը Լիբանանի բազմակի չեմպիոնի տրվեց միայն միասնականության շնորհիվ:

Մարտի 24-29-ը Երևանում երրորդ տարին անընդմեջ անցկացվեց բասկետբոլի Եվրասիական լիգան, որի եզրափակիչում մրցեցին Բեյրութի «Ալ-Ռիադի»-ն և Հայաստանի 20/21 մրցաշրջանի չեմպիոն «Վահագնի սիթի»-ն: Դրամատիկ վերջաբանով եզրափակիչում մեկ միավորի առավելությամբ հաղթեց լիբանանյան թիմը` 76:75: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թադե Քեշիշյանը, որը «Վահագնի Սիթիի» կազմում վաստակեց 20 միավոր։

Եվրասիական լիգային մասնակցում էին 5 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից ու Լիբանանից:
Համավարակի պատճառով մրցաշարում իրենց մասնակցությունը չունեցան Բելառուսի, Իրանի և Ղազախստանի թիմերը:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am