Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի գնի բարձրացման հետ կապված հարցը

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի գնի բարձրացման հետ կապված հարցը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է բենզալցակայաններում բենզինի գնի և  Հայաստան ներմուծվող խմբաքականակների հետ կապված հարցերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Բենզինի որակի հետ կապված միանգամից ասեմ, որ որևէ գործառույթ չենք իրականացնում, բայց տեսչական մարմնի մեր գործընկերների հետ հանդիպել ենք, և եթե լաբորատոր անալիզ իրականացնեն և տեսնեն, օրինակ, 92, 93 տեսակի բենզինը չի համապատասխանում իրականությանը, անբարեխիղճ մրցակցության դրույթները կսկսենք կիրառել»,- ասաց Գևորգյանը:

ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց, որ շուտով բենզալցակայաններին կտրամադրվեն տարաներ, որպեսզի քաղաքացիները ստուգեն բենզինի քանակը, եթե ունեն կասկածներ:
Գևորգյանը հիշեցրեց, որ  համաշխարհային շուկայում բենզինի գինը էականորեն բարձրացել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am