Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում հաղթեց Իսլանդիային

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում հաղթեց Իսլանդիային

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Մունդիալ-2022 ընտրական փուլի շրջանակներում Երևանում ընդունելով Իսլանդիային առավելության հասավ 2:0 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկում թիմերի փոխանակվեցին մեկական վտանգավոր պահերով: Առաջին 15 րոպեներին վիճակագրությամբ առավելությունը Իսլանդիայի կողմն էր: Հյուրերը հիմնականում տիրում էին նախաձեռնությանը, իսկ Կապառոսի սաները շեշտը դրել էին արագ հակագրոհների վրա: Խաղակեսի վերջանամասում ավելի շատ հայ ֆուտբոլիստների էին գնդակով: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը` դիպուկ հարվածով 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի գլխավորած ընտրանին ակնհայտ իր կամքն էր թելադրում և իսպաանցի մասնագետի կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքը` խաղադաշտ մտած Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը: Ի վերջո Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով:

Հայաստանի հավաքականը երրորդ տուրի շրջանակներում կրկին Երևանում կխաղա Ռումինիայի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am