Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների հետ:«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքին և արտաքին մարտահրավերները, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները:

Խորհրդի անդամները նշել են, որ համակարծիք են պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ Հանրապետության նախագահի մոտեցումներին և նախագահական ինստիտուտը դիտարկում են որպես կայունացնող գործոն:

Ներկայացնելով իրենց տեսակետներն ու դիրքորոշումը՝ նրանք նշել են, որ իրավիճակի հանգուցալուծումը տեսնում են երկու փուլով՝ նախ, երկրում հաշտության մթնոլորտի ստեղծում և ժամանակավոր կառավարության ձևավորում, որը պետք է կատարի կենսականորեն անհրաժեշտ անցումային քայլեր, հետո միայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում