Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Զինված ուժերը պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեր Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ. Արմեն Գրիգորյան

Զինված ուժերը պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեր Օնիկ Գասպարյանի 
գլխավորությամբ. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերը պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեր ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հերքելով, թե կառավարությունը ցանկանում է պարտության հարցում սլաքներն ուղղել դեպի ԶՈւ-ն:

«Եթե մենք ուզեինք սլաքներն ուղղել դեպի Զինված ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք և սլաքները կուղղեինք դեպի ԶՈՒ: Մենք որևէ նման նպատակ չունենք, չենք ունեցել և չենք ունենա միանշանակ:

Մեղավորներ եկեք չփնտրենք, դրա համար անհրաժեշտ է, որ ԶՈւ-ն պատրաստի համապարփակ զեկույց պատերազմի մասին, և մենք հանգամանալից հանրության հետ կխոսենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ԱԽ քարտուղարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]