Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այն հրթիռները, որոնք ունեցել ենք, որոշակի սահմանափակումներ են ունեցել. Արմեն Գրիգորյանը՝ ՍՈՒ-երի չօգտագործման մասին

Այն հրթիռները, որոնք ունեցել ենք, որոշակի սահմանափակումներ են ունեցել. Արմեն 
Գրիգորյանը՝ ՍՈՒ-երի չօգտագործման մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ ՍՈւ 30 կործանիչների վերաբերյալ վարչապետի հայտարարությանը և նրան, թե ինչու Հայաստանը մինչև պատերազմը հրթիռ ձեռք չի բերել: «Երբ ՍՈւ-երը գնվել են, դիտարկվել է ավելի երկար ժամանակի գործընթաց: Այսինքն, զինամթերքն ու մնացած կարողությունները ձեռք բերելը, ըստ պլանավորման, ավելի երկարաժամկետ հատվածի համար էր նախատեսված: Խնդիրը դա էր, այլ խնդիր ՍՈւ-երի հետ կապված մենք չենք ունեցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Հարցին, եթե ունեցել ենք այլ հրթիռներ, որոնք կարող էին օգտագործվել ՍՈՒ-երի կողմից, ինչու դրանք չեն օգտագործվել, Արմեն Գրիգորյանն ասաց, որ կան պայթուցիկ կարողությունների տարբեր մակարդակի հրթիռներ: «Խնդիրը լավագույնն ունենալու մեջ էր, որն ամենամեծ ազդեցությունը կարող է ունենալ: Այն, ինչ մենք ունեցել ենք մինչ այդ, որոշակի սահմանափակումներ է ունեցել»,- ասաց Գրիգորյանը:

Հարցին, թե ինչպիսին է իրավիճակը Սյունիքում, արդյոք անվտանգ է, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Անվտանգության որեւէ մակարդակ չկա որևէ հանրությունում, որը գոհացուցիչ լինի: Ինչ վերաբերում է անվտանգային միջավայրին, բնականաբար, նոր ստեղծված իրավիճակի ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի անվտանգությունը հնարավորության շրջանակներում բարձր լինի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]