Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը․ ԱԽ քարտուղար
1 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը։ «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Գիտեք, որ խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են, և Հայաստանը վարչապետի գլխավորությամբ հայտարարում է, որ պատրաստ է ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ։ Մենք նաև պատրաստ ենք սկսել տեխնիկական քննարկումներ՝ պայմանագրի ստորագրման օրվա, ժամի և մնացած հարցերի հստակեցման մասով»,-նշեց Արմեն Գրիգորյանը։