Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախցիներին հյուրընկալողներին աջակցելու ծրագիրը երկարաձգվեց 3 ամսով

Արցախցիներին հյուրընկալողներին աջակցելու ծրագիրը երկարաձգվեց 3 ամսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություն կատարեց պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման ծրագրում՝ եռամսյա ծրագիրը դարձնելով 6 ամսյա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց, որ ծրագիրը գործում է դեկտեմբերից և հավելեց, որ յուրաքանչյուր չափահաս բնակչի հաշվով նրանք ստանում են 45 հազարական դրամի չափով աջակցություն:

«Ամսական կտրվածքով աջակցություն է ստանում մոտավորապես 3 հազար հյուրընկալներ, որոնք հյուրընկալում են 7 հազարից ավելի չափահաս քաղաքացիների: Այս ծրագրում ընդգրկված արցախցիների ընդհանուր թիվը 15 հազար է: Դրանք այն քաղաքացիներն են, որոնք ժամանակավորապես գտնվում են Հայաստանում: Բացի այս ծրագրից, արցախցիների մի մասը ժամանակավոր բնակություն է հաստատել հյուրանոցներում: Այդ մասով նույնպես ունենք ծրագիր, փոխհատուցում ենք հյուրանոցների ծախսերը: Մի մասն էլ պետական հաստատություններում են բնակվում, որոնց ծախսերը նորից պետությունն է հոգում»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս պահին Հայաստանում բնակվում են 25-30 հազար արցախցիներ: «Արցախում հիմա բնակարանների վերակառուցման, վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որոնք ավելի ակտիվ թափ կստանան, արդեն փոքր խմբերով հետ են վերադառնում, հիմնականում Արցախի գյուղական բնակավայրեր»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը Հայաստանում և Արցախում այն քաղաքացիների մասին է, որոնք հյուրընկալել են բնակարանից զրկված արցախցիներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]