Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդեց Քոչարյանի դիմումը քննել բանավոր ընթացակարգով

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդեց Քոչարյանի դիմումը քննել բանավոր 
ընթացակարգով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը մարտի 23-ին միջնորդեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները քննել բանավոր ընթացակարգով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջնորդությանը միացավ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը նշեց, որ բանավոր ընթացակարգով գործը քննելու դեպքում կբարձրանա հանրային վստահությունը, բացի դա՝ գործը զգայուն է։

Հրայր Թովմասյանն իր հերթին ասաց, որ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակն ունի բացառապես քաղաքական բնույթ և ունեցել է միայն մեկ նպատակ՝ կապված սույն գործի հետ, իսկ ՍԴ-ն պարտավոր է ապացուցել հակառակը և գործը քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի հանրությունը ծանոթ լինի կողմերի դիրքորոշմանը:

Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]