Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ժողովրդի իրավունքը շատ հաճախ օտարվել է հենց Ղարաբաղի հարցի շահարկումով. Փաշինյան

Ժողովրդի իրավունքը շատ հաճախ օտարվել է հենց Ղարաբաղի հարցի շահարկումով. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան Հայաստանում ստեղծված ծանր ճգնաժամը լավ առիթ է համարում մտածելու պետության անցած ճանապարհի և հետագա անելիքների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ անցած ճանապարհի ամենամեծ առանձնահատկություններից մեկը եղել է այն, որ ժողովուրդը և նրա իրավունքը եղել է օտարված:

 «Եվ այդ ժողովրդի իրավունքը շատ հաճախ օտարվել է հենց Ղարաբաղի հարցի շահարկումով և խաղարկումով: Էլի եմ ասում, շատ կարևոր է հասկանալ, թե 30 տարվա որ ժամանակահատվածում է, որ անմնացորդ ջանքեր ենք գործադրել, որպեսզի ունենանք հզոր բանակ և որ ժամանակահատվածում է, որ այդ ջանքեր չենք գործադրել կամ այդ ջանքերը իրականում ուղղված են եղել բոլորովին ուրիշ խնդիրներ լուծելու համար»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ներկայումս իրավիճակը այնպիսին է, որ այն ուժերը, որոնք Ղարաբաղի հարցի շահարկումով ժողովրդին օտարել են իշխանությունից, այդ նույն ուժերը ուզում են պատմությունը կրկնեն:

«Այսօր եկել եմ ձեզ ասելու, որ դա թույլ չենք տալու»,- շեշտեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am