1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ղարաբաղի հարցը լուծված չէ. Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղի հարցը լուծված չէ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին ասաց Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը:

«Որքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, թե Ղարաբաղի հարցը լուծված է, Ղարաբաղի հարցը լուծված չէ: Շատ կլինեն հարցեր, թե ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը: Ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին: Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղում ֆիզիկապես ոչ մի հայ չմնա: Մենք բոլորս սա գիտենք: Բայց այսօր Արցախը կա, արցախահայությունը կա, և ես ուզում եմ ասել, որ դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ է: Այո, դառը պատերազմ ենք անցել, բայց ուզում եմ արձանագրել, որ այն, ինչ մենք ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ»,- ասաց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]