Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության վարչապետ Հիշամ Ալ-Մեշիշիին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում Ձեզ Թունիսի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Հայաստանը կարևորում է Թունիսի հետ հարաբերությունների զարգացումը և երկկողմ օրակարգի խթանումը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցությունը։

Լիահույս ենք, որ Հայաստանի և Թունիսի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության և առաջընթացի։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում