Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում մարտի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183 հազար 127 դեպք, որոնցից 167 հազար 977-ն` առողջացած, 3 հազար 332-ը` մահվան ելքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 10 հազար 963 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 799 հազար 637 թեստավորում:

Մարտի 19-ին կատարվել է 5 հազար 959 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Առկա է 459 առողջացած և 12 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 855 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում