Քաղաքականություն

ԼՀԿ-ն կտրականապես դեմ է դատական համակարգում փոփոխությունների վերաբերյալ «Իմ քայլի» նախագծին

3 րոպեի ընթերցում

ԼՀԿ-ն կտրականապես դեմ է դատական համակարգում փոփոխությունների վերաբերյալ «Իմ քայլի» նախագծին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է խորհրդարանում արտահերթ նիստով քննարկվող «Իմ քայլի» նախագիծը հետ վերցնել՝ նշելով, որ այն միայն խնդիրներ է բերելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:

«Հերթական անգամ դատաիրավական համակարգը այս նախագծերով ավելի է փչացվում, ավելի ենք խնդիրներ առաջացնում»,- ասաց Մարուքյանն ու հավելեց՝ որպես փաստաբան, քրեական գործերով պաշտպան եղած մարդ չի պատկերացնում, թե ինչպես կարող է փաստաբանի, պաշտպանի իրավունքները սահմանափակող նախագծին կողմ լինել:

Ըստ Մարուքյանի, նախագիծը հետևյալի մասին է: «Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են քրեական գործով պաշտպանների իրավունքները սահմանափակել: Մյուս հանգամանքը. պատկերացնենք դատավորից գործը վերցնում են, տալիս են մյուսին: Ինչի՞ համար են վերցնում: Օրինակ՝ ինչ-որ գործ է քննվում, տեսնում են, որ այս դատավորը իրենց դուր չի գալիս, տեսնում են, որ այդ դատավորն ուզում է արդարադատություն իրականացնեկ՝ ի օգուտ քաղաքացու, դատավորին փոխում են, գործը տալիս են մյուս դատավորին»,- ասաց նա:

Այսպիսով, ԼՀԿ ղեկավարն առաջարկեց նախագիծը ետ վերցնել՝ նշելով, որ այդ նախագծի ընդունման դեպքում խնդիրներ են ունենալու Եվրոպայի խորհրդում:

Նախագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Քննարկվող նախագծերի փաթեթի ընդունման դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում