Հասարակական

Պատմության հետագծով 

3 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1928 թ. մարտի 19-ին ծնվել է Վարդուհի Վարդերեսյանը՝ հայ ճանաչված դերասանուհի (մահ.՝ 2015 թ.):

-1913 թ. մարտի 19-ին ծնվել է Մառի Աթմաճյանը՝ սփյուռքահայ բանաստեղծուհի, բանաստեղծ Սեմայի քույրը, Ֆրանսահայ գրողների միության նախագահ (մահ.՝ 1999 թ.):

-1953 թ. մարտի 19-ին առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվեց «Օսկարի» մրցանակաբաշխությունը:

-1955 թ. մարտի 19-ին ծնվել է Բրյուս Ուիլիսը՝ ամերիկացի հանրաճանաչ դերասան:

-1958 թ. մարտի 19-ին Ստրասբուրգում բացվեց Եվրախորհրդարանի առաջին նիստը:

-2011 թ. մարտի 19-ին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ մի քանի այլ երկրների կողմից ձեռնարկվեց «Լուսաբացի ոդիսականը» ռազմական գործողությունը, որն ուղղված էր միջամտելու 2011 թ. Լիբիայի քաղաքացիական պատերազմին:

-1474 թ. մարտի 19-ին Վենետիկում ընդունվում է օրենք հայտնագործությունների պահպանման մասին, ինչը փաստորեն աշխարհում առաջին օրենքն էր հեղինակային իրավունքի մասին:

-1813 թ. մարտի 19-ին ծնվել է Դավիդ Լիվինգսթոնը՝ շոտլանդացի բժիշկ, ճանապարհորդ, Աֆրիկայի ամենանշանավոր հետազոտողներից մեկը։ Նա է հայտնաբերել Վիկտորիա ջրվեժը եւ անվանել ի պատիվ Անգլիայի թագուհի Վիկտորիայի։ Լիվինգստոնն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Աֆրիկան հետազոտելով, նա ոտքով քայլել է մոտ 50 000 կմ ճանապարհ։ Լիվինգսթոնն առաջիններից էր, ով բարձր մակարդակով հանդես էր գալիս Աֆրիկայի սեւամորթ բնակչության իրավունքների պայքարում։

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Պաղպաղակը կաթի, սերուցքի, շաքարավազի եւ երբեմն այլ բաղադրիչների խառնուրդ է, որը սառեցվում է՝ կիրառելով հատուկ տեխնոլոգիա: Ասում են՝ պաղպաղակները, որոնք այսօր վայելում ենք, ի հայտ են եկել 17-րդ դարում Իտալիայում:

-Ամենաշատ պաղպաղակի գնդիկներ ունեցող կոնը պատրաստվել է 2015 թ. Դմիտրի Պանչիերայի կողմից (Իտալիա): Այն պարունակում էր պաղպաղակի 121 գնդիկ:

-Աշխարհում պաղպաղակի ամենամեծ կոնի երկարությունը կազմել է 3.08 մետր: Այն ստեղծվել է 2015 թ. Նորվեգիայում:

-Ամենաթանկ պաղպաղակն արժեցել է 25 000 դոլար, որը մատուցվել է Նյու Յորքի ռեստորաններից մեկում:

- Հուլիսը համարվում է պաղպաղակի ամիս, ԱՄՆ-ում պաղպաղակի ազգային օրը նշում են հուլիսի երրորդ կիրակի օրը:

-Պաղպաղակը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ հայտնաբերվեցին այն սառը վիճակում պահելու էժան տարբերակներ:

Մ. Ա.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում