Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանը զինադադարից 4 ամիս անց շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց. Այվազյան

Ադրբեջանը զինադադարից 4 ամիս անց շարունակում է տառապանքներ պատճառել 
հարյուրավոր մարդկանց. Այվազյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, Այվազյանը նշել է, որ զինադադարից 4 ամիս անց էլ Ադրբեջանը շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց և նրանց ընտանիքներին:

«Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է կատարել եռակողմ հայտարարությունը, քանի որ հարյուրավոր հայ ռազմագերիներ ու քաղաքացիական պատանդներ մնում են գերության մեջ։ Զինադադարից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց և նրանց ընտանիքների անդամներին՝ նրանց ենթարկելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումների։ Այս անընդունելի գործողություններն ավելի ուժեղ են, քան խաղաղության և հակամարտության դադարեցման մասին դատարկ խոսակցությունները»,- նշել է նախարարը:

Այվազյանը Լինդեի հետ զրույցում ընդգծել է, որ չպետք է լինեն պատրանքներ, որ զանգվածային վայրագություններով ուղեկցվող ուժի կիրառումը, ներառյալ էթնիկ զտումներն ու ռազմական հանցագործությունները, կարող է նպաստել հակամարտությունների կարգավորմանը։

«Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առանցքային հարցերը, որոնք արտացոլված չեն եղել եռակողմ հայտարարության մեջ, մնում են չլուծված։ Նրանց թվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որն իր հետ բերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և տարածքների հարցը»,- ասել է Արա Այվազյանը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտի 16-ին ժամանել է Երևան, նա հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Անն Լինդեն մարտի 14-ին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպել էր նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am