Քաղաքականություն

ԳԴՀ պետնախարարը կարևորել է ԼՂ հակամարտության քաղաքական լուծումը ՄԽ համանախագահների հովանու ներքո

1 րոպեի ընթերցում

ԳԴՀ պետնախարարը կարևորել է ԼՂ հակամարտության քաղաքական լուծումը ՄԽ համանախագահների հովանու ներքո

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության Եվրոպայի հարցերով պետական նախարար Միխայել Ռոթը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ռազմագերիների և անհայտ կորած անձանց հարցերով լիարժեք թափանցիկությամբ համագործակցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռոթը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հայաստանը և Ադրբեջանը պետք է լիարժեք թափանցիկությամբ համագործակցեն ԿԽՄԿ-ի հետ՝ ռազմագերիների և անհայտ կորած անձանց հարցերով: Տևական խաղաղությունը և հաշտեցումը պահանջում են հակամարտության քաղաքական լուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- գրել է Ռոթը:

Գերմանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում բախումները դադարել են, սակայն վերքերը դեռ բաց են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում