Հասարակական

Քննչական կոմիտեն գործ Է հարուցել Միխայիլ Խաչատրյանի դեմ դուստրերի նկատմամբ բռնության եւ ծեծերի համար

1 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեն գործ Է հարուցել Միխայիլ Խաչատրյանի դեմ դուստրերի նկատմամբ բռնության եւ ծեծերի համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեն (ՔԿ) քրեական գործ Է հարուցել Միխայիլ Խաչատրյանի դեմ դուստրերի նկատմամբ խոշտանգման եւ սեռական բնույթի գործողությունների մասին, ովքեր մեղադրվում են նրա սպանության մեջ: Ինչպես ՏԱՍՍ-ին ճշտել են աղջիկների փաստաբանները, նրանց պաշտպանյալները առայժմ ծանուցված են այն մասին, որ գործով տուժածներ են ճանաչված, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միխայիլ Խաչատրյանի դեմ հարուցվել Է քրեական գործ դուստրերի նկատմամբ խոշանգման եւ սեռական բնույթի գործողությունների մասին»,- ասել Է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը: «Մեզ տակավին պաշտոնապես չեն ծանուցել այդ մասին, բայց հաջորդ շաբաթ պետք Է կանչեն քննիչի մոտ եւ աղջիկներին ճանաչեն տուժածներ»,- իր հերթին նշել Է փաստաբան Ալեքսեյ Պարշինը: 2020 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը մահվան պատճառով Միխայիլ Խաչատրանի նկատմամբ քերական գործի հարուցման մերժման որոշում կայացնելու՝ քննիչի գործողությունները ճանաչել Է անօրինական: Ինչպես հետեւում Է գործի նյութերից, հետագա հետաքննություն կատարելը պնդել են մահացածի քույրերը՝ նրա անվան վերականգնման նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում