ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ- լեյտենանտ Ստեփան Գալստյանը
20:20, 10 Մարտ 2021
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։
Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Պաշտպանության նախարարության լրատվական վարչությունից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում