Նախագահականը հերքում է Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանի մոտ միջնորդ ուղարկելու լուրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հարապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը.
«Որոշ լրատվամիջոցներ տարածել են հերթական ապատեղեկատվությունը, թե իբրնախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: Հերթական անգամ փաստում ենք, որ սույն տեղեկատվությունն ակնհայտ կեղծիք է և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը:
Նախագահ Սարգսյանը ևՕնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում և զրուցում են,ինչի մասին տրվում է համապատասխան պաշտոնական տեղեկություն: Ուստի որևէմիջնորդի, առավել ևս կեղծ միջնորդի կարիք չկա:
Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց»,- ասված է հաղորդագրության մեջ: