ԱՆ-ի կողմից սահմանափակումները հանելուց հետո մանկապարտեզները կընդունեն մոտ 7000 երեխա. Հայկ Մարության
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է մանկապարտեզների ընդունելությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում քաղաքապետն ընդգծել է, որ երբ Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզներն անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա:
«Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված: Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին: Հասկանալով ծնողների օբյեկտիվ անհանգստությունը՝ ևս մեկ անգամ կտամ պարզաբանում: Համայնքային մանկապարտեզներում ընդունելության և հաճախման սահմանափակումները մտցրել է Առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգները: Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի խախտել նախարարության այդ որոշումը: Հենց Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզները անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա»,- նշել է Մարությանը: