Վիգեն Չիտեչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիվանագիտական երկարամյա անբասիր գործունեության համար Վիգեն Չիտեչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին հրամանագիրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մարտի 4-ին՝ հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը: