Հասարակական

Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության 2-րդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱԺ հաջորդ քառօրյա նիստում

2 րոպեի ընթերցում

Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության 2-րդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱԺ հաջորդ քառօրյա նիստում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլի մասին, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ նիստում:

«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե թեկնածուներից ոչ մեկ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները: Մենք ըստ էության 3 քվեարկված թեկնածուներից ունենք առավել ձայներ ստացած 2 թեկնածու, որոնցից որևէ մեկը անհրաժեշտ ձայներ չի հավաքել: Առջևում ընտրության երկրորդ փուլն է»,-ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը նաև տեղեկացրեց, որ քանի որ երկրորդ փուլին ընդառաջ խմբակցությունները, պատգամավորները և թեկնածուները կարող են միմյանց հետ հանդիպելու անհրաժեշտություն զգալ՝ քննարկում անելու համար, հետևաբար երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ քառօրյա նիստի ընթացքում:

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ մարտի 4-ին չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր: Թեկնածու Արմեն Հայկյանցը ստացել էր 13 ձայն, Արսեն Մկրտչյանը՝ 15 ձայն, Սամվել Գրիգորյանը՝ 0 ձայն: Նախքան ընտրության հարցն ԱԺ-ում քննարկելը թեկնածու Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել:

Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ավելի վաղ հայտնել էր, որ խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը: Մակունցը նշել էր, որ այդպիսով իրենց քաղաքական արձագանք կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանիհայտարարությանը, թեկնածուների նկատմամբ խորին ակնածանք ունեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում